воскресенье, 7 февраля 2016 г.

Դեկորատիվ կոսմետիկայի և դիմահարդարման զարգացման պատմությունը

Ինչպես գերադասում են արտահայտվել ֆրանսիացիները «Գեղեցիկ լինելու համար պետք է գեղեցիկ ծնվել, իսկ գեղեցիկ թվալու համար` տանջվել»:
Դարերի ընթացքում մարդ արարածն անդադար փորձեր է արել գեղեցիկ լինելու համար: Եղել են դարաշրջաններ, որոնց ընթացքում գեղեցիկ լինելը եղել է կանաց ու աղջիկների հիմնական հոգսերից մեկը:
Մարդկային հասարակության զարգացամն հետ համընթաց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով փոխվել է ոչ միայն կոսմետիկան, այլև դիմահարդարման իդեալը:
Գեղեցկանալու արվեստն արմատներով ճեղքում է անցած դարերը: Ինչպես հաստատում է հնադարյան էպոսը, գեղեցկության արվեստը հայտնի է եղել դեռևս դարեր առաջ, մարդկանց, ովքեր ապաստան են գտել քարանձավներում: Ի ապացույց՝ ցուցադրվել են պեղումների արդյունքում հայտնաբերված զանազան դիմահարդարման պարագաներ, ինչը վկայում է դիմահարդարման արվեստի հնության փաստը:


Комментариев нет:

Отправить комментарий