суббота, 18 января 2014 г.

Դիջիպատում 2014 ...Լուիզա Տերտերյան


Ես Լուիզա Տերտերյանն եմՏեղափոխվել եմ այս դպրոց 2013 թ-ի հոկտեմբեր ամսինԱյստեղ շատ հետաքրքիր է ու ինձ շատ է դուր գալիսԸնտրել եմ դիմահարդարի մասնագիտությունը և համոզված եմ, որ լավ մասնագետ կլինեմԻսկ հիմա ուզում եմ խոսել իմ հանրակրթական առարկաներից: 2013-2014 ուս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր ամսին հայոց պատմության դասաժամերին  իրականացրել ենք  նախագիծ ՝ «Հին Հայաստանի արհեստների պատմությունը և զարգացման առանձնահատկությունները» ,որի ընթացքում պարզեցինք, որ հին Հայաստանում առևտուրը  հիմնականում իրականացվել է պարզ ապրանքափոխանակության շնորհիվ:Անգլերեն դասերին իրագործել ենք ՝«My family»,«My friend»նախագծերը ,աշխատում ենք հայերեն-անգլերեն մասնագիտական բառարանի վրաՀայերեն դասերին սովորում ենք բանաստեղծություններ ԹումանյանիցՉարենցիցխաղիկներդարձվածքներՌուսերեն ժամերին կատարում ենք թարգմանություններ և այլ ստեղծագործական աշխատանքներ: Վրացախոսների ակումբով հունվարի 16 –ին ակումբային գործունեությունը անցկացրեցինք դպրոցպարտեզի 2.1դասարանում, սովորեցնելով երկխոսությունՄեկ անգամ վարել եմ առավոտյան ընդհանուր պարապունք և սովորելեմ բազմաթիվ երգերՈւղղակի ունեմ մեկ թերություն.մասնակցում եմ առավոտյան ընդհանուր պարապունքին ուշացածքանի որ ապրում եմ հեռվումՁմեռային ճամբարին մասնակցել եմ՝«Ինչ՞,որտեղ՞,երբ՞ »,«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր » ինտելեկտուալ  խաղերինՆերկա եմ գտնվել Դիջիտեք 2014-ի ստուգատեսին   և հարցազրուց  վերցրել Լուսինե Բուշից և Հասմիկ ԹոփչյանիցՀորդորում եմ բոլորին ներկայացնել իրենց հայտերըև շնորհավորում եմ մասնակիցներին դիջիթեքյան օրերի կապակցությամբ: