четверг, 29 мая 2014 г.

Ես կարողանում եմ: Մաթեմատիկա

2013-2014 ուսումնական տարում մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկայից իմ ձեռքբերումները
Ես կարողանում եմ`
  • օգտվել համացանցից
  • Ունեմ բլոգ, կարողանում եմ այն գործածել
  • գործածել իմ էլ. Փոստը, գրել, ուղարկել նամակ, կցել ֆայլ
  • կարողանում եմ կարդալ բազմանիշ թիվը
  • կարողանում եմ խնդրի մեջ առանձնացնել պայմանը պահանջից
  • սովորել եմ մուտքագրել խնդիրը, հարկ եղած դեպքում օգտվել formula վահանակից, գրել կոտորակ, արմատ, աստիճան նշանները
  • պատրաստել ենք ուսումնական նյութեր, որին մասնակցել եմ նաև ես` մեծություններ, տոկոս, կոտորակ թեմաներով:
  • մասնակցել եմ էկոտուր-2014 ին, պատրաստել ենք <<Մեր այգին պարտեզ >> ուսումնական նյութ, որտեղ կատարել ենք մաթ. հաշվարկենր, հորինել  ենք խնդիրներ գրել ենք Ֆիբոնաչիի թվային շարքի մասին
  • գրանցվել եմ  http://mathematics.am/home.php կայքում, լուծել առաջին կարգի բարդության խնդիրները:

Ես կարողանում եմ: Հայոց Լեզու

Մենք այս ուսումնական կիսամյակում  կատարել ենք բազմաթիվ ուսումնական աշխատանքներ : Սովորել ենք Եղիշե Չարենցի , Հովհաննես Թումանյանի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ : Դասաժամերին կարդացել ենք բազմաթիվ հեղինակների բանաստեղծություններ , պատմվածքներ, որոնցից դուրս ենք գրել գոյականներ, գտել դրանց հոմանիշները և կազմել նաղադասություններ: Գրել ենք շարադրություններ տարբեր թեմաներով որոնցից են << Մեր դպրոցի այգին >> ,  << Իմ ննջասենյակի կահավորումը >>   , << Իմ սիրած կենդանին >> , << Իմ ընկերը >> : Եվ ի վերջո ես կարողանում եմ ավելի սահուն շարադրել իմ մտքերը :