Էկոլոգիա

Ես կարողանում եմ Էկոլոգիա:

Ես Լուիզան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  Արհեստագործական ավագ դպրոցում 11-րդ դասարանում: Այս կիսամյակի ընթացքում ես շատ եմ բացակայել, բայց ետ չեմ մնացել Էկոլոգիա առարկայի դասերից: Իմ մասնագիտությունը դիմահարդարումն է եվ ես ուսումնասիրելռվ էկոլոգիան հասկացա, որ
 նրանք միասին հեշտ ընկալելի են եվ կիրառելի ։ Ես չունեմ մեծ բառապաշար ՝ որպեսզի գրեմ ծավալուն տեքստ։ Կհաճախեմ երկրորդ կիսամյակին , ավելի պարզ կնկալեմ թեմաներն ու կկիրառեմ։


Ի՞նչ է ճառագայթումը, թվարկել տեսակները:

ճառագայթումը դա երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։

Ճառագայթները լինում են հիմնականում 7 տեսակ.

1.    Իոնացնող ճառագայթներ
2.    Տեսանելի լույս
3.    Ինֆրակարմիր ճառագայթներ
4.    Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
5.    Ռենտգենյան ճառագայթներ
6.    Գամմա ճառագայթներ
7.    Ռադիոալիքներ

Բերել ճառագայթման աղբյուր

Տիեզերական ճառագայթմամբ ստեղծվող ռադիոակտիվ ֆոնը (0.3 մԶվտ/տարին) կազմում է մարդու ստացած ողջ արտաքին ճառագայթման (0.65 մԶվտ/տարին) կեսից փոքր-ինչ քիչ։ Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ, որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները։ Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում են ավելի շատ, քան հասարակածը։ Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը մտնում և դուրս են գաիլս բևեռներում։ Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե որտեղ ե գտնվում մարդը։ Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում է և թուլանում են պաշտպանիչ ունակությունները։

Ի՞նչ հիվանդություններ են առաջանում ճառագայթման հետևանքով,բերել կոնկրետ օրինակներ

Ճառագայթային հիվանդությունը օրգանիզմի վրա իոնացնողճառագայթման ազդեցության հետևանքով առաջացող հիվանդությունէ: Ռադիոակտիվ նյութերը ընկնելով օրրգանիզմ, կարող են կուտակվելհյուսվածքներում ու օրգաններում և ստեղծել մշտականճառագայթահարման օջախներ:

Սուր ճառագայթահարումը ընթանում է չորս փուլով, առաջնայինհակազդեցության, գաղտնի, բուռն և վերականգման:Ճառագայթահարումից անմիջապես հետո առաջնայինհակազդեցության փուլում նկատվում են

1. Գրգռված կամ անտարբեր վիճակ
2. Թուլություն
3. Գլխապտույտ
4. Սրտխառնոց
5. Փսխում
6. Լուծ
7. Ախորժակի կորուստ
8. Քնի խանգարում
Ավելի ծանր դեպքերում հնարավոր է գիտակցության ժամանակավորկորուստ:Այսինքն`
1. Նյարդային համակարգի խանգարում
2. Սիրտ-անոթային համակարգի ախտահարում
3. Անոթազարկի և զարկերակային ճնշումի անկայունություն
4. Արյան բաղադրության փոփոխություն:
Բերել օրինկներ ճառագայթման դրական ազդեցության մասին:

 Այն կենսաբանական, բժշկական, հիգենային, ֆիզիկական, ուտեխնիկական գիտելիքների համալիր է և զբաղվում էհիվանդությունների ախտորոշման, բուժման հարցերով:
Ճառագայթաբուժությունը իրագործվում է բուժիչ նպատակներով`չարորակ ներագոյացությունների բուժման համար:Ճառագայթաբուժության ժամանակակից մեթոդները հնարավորությունեն տալիս իոնացնող ճառագայթների  առավելագույնչափաքանակները կենտրոնացնել ախտաբաական օջախում ևնվազագույնի հասցնել առողջ հյուսվածքների ճառագայթահարումը,որն իր հերթին նպաստում է դրանց լիարժեք վերականգմանը:Ռադիոկենսաբանության նվաճումների շնորհիվ հնարավոր է դարձելճառագայթային փոխազդեցությունները ղեկավարել տարբերֆիզիկական գործոնների կամ քիմիական ազդակների օգնությամբ,որոնք ընտրողաբար ուժեղացնում են իոնացնող ճառագայթներիհակաուռուցքային ազդեցությունը կամ թուլացնում բնականոնհյուսվածքների ախտահարումը:

Ինչպե՞ս պաշտպանվել ճառագայթումից:

Ամենահեշտը α-մասնիկներից պաշտպանվելն է, քանի որռադիոակտիվ նյութից մի քանի սանտիմետրի վրա դրանք կլանվում ենօդում կամ հագուստում: Ավելի դժվար է բետտա-ճռագայթումիցպաշտպանվելը, քանի որ դրանք օդում անցնում են 5 մ հեռավորություն:Այդ պատճառով β-ակտիվ նմուշները պահում են հատուկ տուփերում:
   Ամենադժվար գամմա-ճառագայթնեից և նեյտրոններիցպաշտպանվելն է՝ դրանից մեծ ներթափանցման ընդունակությանպատճառով: Գամմա-ճառագայթները  միջոցներ ձեռնարկել, այնմարդկանց ճառագայթային պաշտպանության համար, որոնք կարողեն հայտնվել ճառագայթման ազդեցության գոտում:
  Պաշտպանության ամենապարզ մեթոդը սպասարկող անձնակազմինճառագայթման աղբյուրից բավականաչափ հեռացնելն է: Հիշեք որ ոչմի դեպքում չի կարելի ռադիոակտիվ նմուշը վերցնել ձեռքերով.անհրաժեշտ է օգտվել երկար ունելիներից: Այն դեպքերում երբճառագայթման աղբյուրից բավականաչափ հեռանալ հնարավոր չէ,ճառագայթումից պաշտպանվելու համար ամենից լավ կլանում են 10սմհաստությամ կապարը, դանդաղ նեյտրոնները լավ են կլանվում բորի ևկադմիումի կողմից: Արագ նեյտրոնները նախապես դանդաղեցվում էգրաֆիտով:




Փոխադրամիջոցներ
Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:
Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա`
·         Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը
·         Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ
Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են:
Ինչպես գիտեք քիմիայի դասընթացից` ներքին այրման շարժիչների աշխատանքը բարելավելու նպատակով բենզինի մեջ ավելացվում են կապարի օրգանական միացություններ: Վառելիքի այրման արգասիքների հետ շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը: Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, ստամոքսային հիվանդություններ:
Տրասնպորտային աղտոտումը նվազեցնելու միտումով աշխարհի շատ երկրներում օրենքներ և կանոններ են ստեղծվել: Դրանց թվին են պատկանում բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնելու նպատակով մեքենաներում տեղադրվող կատալիտիկ վերափոխիչների, ֆիլտրերի կիրառումը, կապար պարունակող բենզինի տեսակների փոխարինումը բենզինի այլ տեսակներով:
Բայց շատ երկրներում այդպիսի կանոններ առայժմ չեն ընդունվել:
Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորությունը կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը:
Արդյունաբերություն
Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները:
Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները:
Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները: Դժվար չէ նկատել, որ այս բոլոր օքսիդները թթվային օքսիդներ են: Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերըԱյս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր:
Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները: Այս գործարաններից յուրաքանչյուրն ունի նաև իրեն բնորոշ արտանետումներ` կախված նրանից, թե ինչպիսի նյութեր են արտադրվում և ինչպիսի նյութեր են օգտագործվում արտադրական գործընթացներում: Դա վերաբերում է նաև առաջին հայացքից մաքուր թվացող արտադրություններին: Օրինակ Երևանի «ԵրԱԶ» ավտոմեքենաների գործարանը հսկայական քանակությամբ օրգանական լուծիչներ էր արտանետում մթնոլորտ, քանի որ ավտոմեքենաները ներկվում էին ոչ հերմետիկ խցերում, իսկ նրանց չորացումը կատարվում էր բաց օդում:
Կահույքի գործարանները արտանետում են լուծիչներ, որոնք պարունակվում են սոսնձի և լաքերի մեջ:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա ևս: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա:
Այսօր, ինչպես հիսուն տարի առաջ, գործարանները և ջերմաէլեկտրակայանները կիրառում են աղտոտիչների հետ պայքարի նույն ձևը. կառուցում են բարձր ծխնելույզներ` վտանգավոր նյութերը մթնոլորտի վերին շերտերը հասցնելու և աղբյուրից հեռու ցրելու նպատակով: Արդյոք սա հարցի լուծում է: Մթնոլորտն անհուն չէ, ինչպես շատերն են կարծում: Քամու և տեղումների հետ աղտոտիչները ետ են վերադառնում: Բոլորիս սպառնում է ջերմոցային էֆեկտը, հետևաբար օդի աղտոտումը տեղական, տարածաշրջանային և համամոլորակային հիմնախնդիր է:
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա`
1.      Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում
2.      Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկան,
3.      Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:
Կենցաղ
Պարզվում է, որ օջախի վրա ճաշ պատրաստելիս կնոջ ներշնչած թունավոր նյութերի քանակը 40 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից անվտանգ ճանաչված սահմանը: Երեք ժամվա ընթացքում նա ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին: Դա հավասար է արդյունաբերության մեջ աշխատող բանվորի ութ ժամերի ընթացքում կլանած թունավոր նյութերին:
Այս սթափեցնող փաստերը բխում են հետամնաց երկրներում ճաշ եփելու պայմանների վերլուծությունից: Մեծ կենսազանգված ունեցող վառելանյութ (փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը) շատ ծուխ է արտադրում:
Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը էկոլոգիական և առողջապահական խնդիրներ են առաջացնում:

Բացի փայտ օգտագործող օջախներից կենցաղում գոյություն ունեն օդի այլ աղտոտիչներ: Դրանցից է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը: Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվում են երիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր: Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիդային խեժեր և այլն: Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները:


Անտառազրկում

Հանրահայտ է, որ անտառները բնության «թոքերն» են, առանց որոնց բնության մեջ շատ գործառույթներ կխախտվեն: Այդուհանդերձ, չենք կարող համաձայնել, որ անտառներում հատումներ չկատարվեն, առավել ևս, որ դա նախատեսված է օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` սանիտարական հատումները կատարվում են անտառների վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով։
Անտառազրկման պատճառները՝
Փայտամշակություն և թղթի արտադրություն
Անտառահատումներ վառելափայտ և անասնակեր ստանալու նպատակով
Անտառահատում գյուղատնտեսական նպատակներով
Թթվային անձրևներ
Հորատման և կառուցապատման ծրագրեր
Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կորուստներ
Պատերազմներ, քաղաքաշինություն, ծխախոտի մշակում
Անտառապատ տարածությունների կրճատման հետևանքները
Մթնոլորտում CO2 քանակի ավելացում
Մթնոլորտում O2 քանակի նվազում
Ջերմոցային էֆեկտ
Կլիմայի տաքացում
Հողերի էրոզիայի ուժեղացում
Երաշտների հաճախականության մեծացում
Անապատացում
Ջրային հոսքի ուժեղացում
Ջրհեղեների քանակի ավելացում
Անտառազրկման պատճառները՝թթվածնի պակաս, բազմաթիվ տեսակների ոչնչացում և այլն:

Անտառային ռեսուսներ


Երկրագնդի բուսական ծածկույթում առանձնահատուկ տեղ են գրավում անտառները: Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծ տարածք՝ Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից քիչ ավելին (41 մլն քկմ):
Անտառների կարևորագույն ֆունկցիան ջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի և այլ կարևոր նյութերի շրջապտույտի ապահովումն է: Անտառները պաշտպանում են հողը էրոզիայից, որի շնորհիվ ջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնում տիղմի զանգվածի կուտակումից: Անտառն օգնում է, որ տեղումների ու հալոցքների ջրերը ներծծվեն հողի մեջ, պակասեցնում է հեղեղների ուժգնոտեսակներ։ նպաստում է ստորերկրյա ջրավազանի պաշարների վերականգնմանը: Անտառը մարդուն ապահովում է փայտանյութով, բազբաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներով, որոնցից ստացվում են 5000 տեսակի տարբեր ապրանքներ:
Երկրագնդի ցամաքային բուսազանգվածի ծավալն ունի հետևյալ կառուցվածքը


Ծավալը (մլն տ)
Բաժինը %-ով
Արևադարձային անտառներ
750
43
Բարեխառն անտառներ
759
43
Թփուտներ և մանրանտառ
130
7
Խոտային համակեցություն
59
3
Դաշտային մշակաբույսեր և տնկարկներ
42
3
Կիսաանապատային, անապատային, տունդրային, բարձր լեռնային բուսականություն
30
1
Ընդհանուր
1770
100

Անտառները բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևադարևային և բարեխառն անտառներ:
Արևադրաձային անտառներն էլ իրենց հերթին բաժանվում են խոնավ ու չոր անտառների:Արևադարձային խոնավ անտառները գտվումեն այն վայրերում, որտեղ անձրևներըհաճախակի բնույթ են կրում, իսկ չորանտառները կարելի է հանդիպել այնշրջաններում, որտեղ անձրևները սեզոնայինեն:
Արևադարձային խոնավ անտառներըմշտադալար են: Լայնատերև ծառերիսաղարթները դիպչում են մեկը մյուսին՝կազմելով փակ ծածկ, որը հուսալիորենպաշտպանում է արևի ճառագայթներից՝ ստեղծելով հուսալի և հարուստապրելավայր բազմաթիվ տեսակների համար: Գոյություն ունենբազբատեսակ խոնավ անտառներ: Արևադարձային խոնավ անտառներըաչքի են ընկնում կենդանիների ու բույսերի արտակարգտարատեսակությամբ: Ծախկելով Երկրի հողային մակերևույթի ընդամենը5%-ը՝ նրանք աշխարհի բուսական ու կենդանական տեսակների՝առնվազն 50%-ի բնակավայր են:
Արևադարձային չոր անտառների բուսածածկը ավելի նոսր է, տարվաամենաչոր եղանակին բացառված չէ տերևաթափը: Այս անտառներընույնպես հարուստ են բազբատեսակ կենդանիներով ու բույսերով, բայց ոչխոնավ անտառների չափ:

Բարեխառն անտառները տարածվում ենբարեխառն լայնություններում: Այսանտառները չափազանց օգտակար ենմարդկանց համար: Նրանք պահպանում ենգետերի ավազանները և պաշտպանում ենջրհեղեղներից: Դա հատկապես կարևոր էԱսիայի համար: Հնդկաստանի՝ հեղեղիցվտանգված տարածքները 1960-1990 թթ.ընթացքում անտառազրկման պատճառով 25մլն հա-ից հասան 40 մլն հա-ի: Թեև բարեխառն անտառներիկենսաբազմազանության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, այստեղհանգրվանում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ։

Քարոլորտ


Posted on November 28, 2013
загруженное (1)Քարոլորտ (լիթոսֆերա՝ հունարեն լիթոս՝ քար և սֆերա՝ ոլորտ բառերից) են անվանում Երկրի պինդ միասնական թաղաթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյան վերին մասին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարոլորտից դեպի Երկրի խորքը ջերմաստիճանը բարձրանում է: Այդ ջերմության ազդեցությամբ քարոլորտի տակ նյութերը փափուկ են, դոնդողանման, մածուցիկ: Քարոլորտը գտնվում է այդ փափկած շերտի վրա: Քարոլորտը կազմված է սալերից, որոնք մշտական շարժման մեջ են: Քարոլորտն անմիջականորեն կապված է մարդկանց կենսագործունեության հետ: Քարոլորտի պահպանությունն առաջին հերթին նշանակում է Երկրի ընդերքի և ցամաքի մակեերևույթի պահպանություն: Մշակովի հողերի պահպանությունը և նպատակահարմար օգտագործումը մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից են:

Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկությունները

Բուսականությամբ է պայմանավորված բուն կյանքի և դրա համար անհրաժեշտ բնական միջավայրի գոյությունը և հարատևումը: Բուսականությունը միաժամանակ բնական ռեսուրս է, որն օգտագործվում է նյութական արտադրության ոլորտում:
Բուսական ռեսուրսը երկրագնդի բնական բուսածածկույթի այն զանգվածն է, որը մարդկային հասարակության զարգացման տվյալ մակարդակում հանդես է գալիս որպես մարդկության գոյության անհրաժեշտ աղբյուր, որպես կարևորագույն արտադրամիջոց:
Բուսական ռեսուրսները կենդանական ռեսուրսն Քարոլորտ։ իասին կազմում են կենսածին (բիոտիկ) ռեսուրսները: Դրանց ընդհանուր ծավալը Երկրի վրա է՝ մոտավորապես 1 տրիլիոն 840 մլրդ տ: Այս քանակության միայն 0.1%-ն է բաժին ընկնում կենդանական ռեսուրսներին, հիմնական մասը 99.9%-ը, կազմում են բուսական ռեսուրսները:
Ըստ կիրառության բնագավառների բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի սննդային բույսեր, դեղաբույսեր, տեղնիկական բույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր: Սննդային բույսերը մարդու կողմից անմիջականորեն օգտագործվում են որպես սնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդի արտադրության համար: Սննդային բույսերը բաժանվում են մի քանի խմբի: Օրինակ, առանձին խմբեր են կազմում պտուղներն ու հատապտուղները, համեմունք ծառայող բույսերը, օսլա պարունակող բույսերը և այլն:
Այս խմբերը տարբերվում են գլխավորապես իրենց քիմիական կազմով: Այսպես, օրինակ, բակլազգիների ու հացազգիների պտուղները հարուստ են սպիտաակուցներով: Պտուղներն ու հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, հանքային աղեր և այլ վիտամիններ: Օսլա պարունակող բույսերն իրենց ստորգետնյա օրգաններում՝ պալարներում, կոճղարմատներում պարունակում են մեծ քանակությամբ օսլա: Իրենց քիմիական կազմով ու սննդարար հատկանիշներով առանձնացվում են սնկերն ու ջրիմուռները:
Սննդային բույսերը հանդիպում են բոլոր բնական լանդշաֆտներում: Բայց դրանց բազմազանությամբ հատկապես աչքի են ընկնում խոնավ մշտադալար անտառները: Այստեղ աճում են սուրճը, կակաոն, կոկոսյան և փյունիկյան արմավենիները, որպես համեմունք օգտագործվող բույսերը՝ դարչինը, մեխակը, սև պղպեղը, վանիլը և այլն, որոնք լայն սպառում ունեն ամբողջ աշխարհում:

Դեղաբույսերը պարունակում են մարդու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ազդեցություն ունեցող տարբեր նյութեր՝ եթերայուղեր, գլիկոզիտներ, դաբաղանյութեր, ալկալոիդներ, վիտամիններ:
Ըստ ազդեցության բնույթի՝ տարբերվում են հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակաբորբոքային և այլ դեղաբույսեր: Լայն կիրառություն ունեցող դեղաբույսերից են քինածառը, կոկայենին, մասրենին, արոսենին, հաղարջենին և մի շարք այլ բույսեր: Գիտության զարգացմանը զուգընթաց հայտնաբերվում են բուժիչ հատկություններ ունեցող նորանոր տեսակներ:
Տեխնիկական մշակաբույսերը դրանք բոլոր այն բույսերն են,որոնք արդյունաբերության տարբեր ճյուղերում կարող ենօգտագործվել որպես հումք: Դրանցիցի ենկաուչուկատուները, որոնցից ներկայումս ստացվում է ռետինիհամաշխարհային արտադրության 30%-ը: Հիմնականկաւոչուկատու բույսը՝ բրազիլական հեվեա ծառն է:
Տեխնիկական մեծ արժեք են ներկայացնում խեժպարունակող բույսերը, օրինակ, սովորական ու սիբիրականսոճին:
Որպես արդյունաբերական հումք բարձր են գնահատվումթելատու (վուշը, բամբակենին, ջութը, բրդյա ծառը), յուղատու (յուղատուարմավենիները, արևածաղիկը, սիբիրական մայրին), ներկատու ևդաբաղանյութեր պարունակող բույսերը: Շատ տեխնիկական բույսեր մարդուկողմից ընտելացվել են և օգտագործվում են որպես մշակաբույսեր:
Կերակրաբույսերը կարևոր նշանակություն ունենգյուղատնտեսության, մասնավորապես,անասնապահության համար: Դրանք աշխարհումզբաղցնում են 30 մլն, այսինքն ամբող աշխարհիցամաքիշուրջ 20 %-ը: Կերակրաբույսերըհատկապես հարուս են նսսդանյութերով (շաքարներ, սիտակուցներ, վիտամիններ):
Բուսականությունը հանդիսանում էմիջավայրաստեղ կարևոր գործոն: Հատկապես մեծանում է նրանց դերը ուրբանիզացման ներկայիս տեմպերիտեմպերի պայմաններում:

:

Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների ընթացքում։ Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում են, նախ և առաջ, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը։Մեծամասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից շրջակա միջավայրի վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով։ Սակայն անհրաժեշտ է միմյանցից տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին») հասկացությունները։ Էկոլոգիայի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը հանգեցրել է նրան, որ այդ գիտության վերաբերյալ նախկինում Հեկկելի կողմից(բացառապես կենսաբանական) տրված առաջնային, բավականին հստակ բնորոշումը ընդլայնվել է, և այն իր մեջ ներառում է նաև այլ բնագիտական և նույնիսկ հումանիտար գիտությունների ոլորտները։ Էկոլոգիայի դասական սահմանումները։ Էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության միջև փոխհարաբերությունները։ Այդ գիտության երկու այլընտրանքային սահմանումներն են.
Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է . . .Այսպիսով, էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։
Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է վերօրգանիզմային մակարդակի համակարգերի (պոպուլյացիաներ, նոր համակեցություններ, էկոհամակարգեր ) կառուցվածքը և գործառույթները տարածության ու ժամանակի մեջ՝ բնական և մարդու կողմից փոխակերպված պայմաններում։

Էկոլոգիայի երկրորդ բնորոշումը տրվել է 5-րդ Միջազգային էկոլոգիական կոնգրեսում(1990)` նպատակ ունենալով հակազդել էկոլոգիա տերմինի իմաստի աղավաղմանը, որը դիտվում է ներկայումս: Սակայն այդ սահմանումը լիովին բացառում է էկոլոգիայի կառուցվածքից աուտոէկոլոգիայի` որպես գիտության բացառումը, ինչը արմատապես սխալ է։

Комментариев нет:

Отправить комментарий